Բաժիններ՝

Չինաստանի Սյամենում ընթանում է BRICS-ի 9-րդ գագաթնաժողովը

Չինաստանի Սյամեն քաղաքում ընթանում է BRICS-ի անդամ երկրների ղեկավարների իններորդ գագաթնաժողովը: Հանդիպման մեկնարկից առաջ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի եւ Հարավաֆրիկյան Հանրապետության ղեկավարներին ողջունել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը, ինչից հետո կայացել է լուսանկարման ավանդական արարողությունը:

Այնուհետեւ գագաթնաժողովի մասնակիցները ձեռնամուխ են եղել աշխատանքի: Նախ պետությունների ղեկավարները զրուցել են նեղ կազմով, ինչից հետո նրանց միացել են պատվիրակությունների անդամները: Աշխատանքային նիստերի ավարտից հետո ղեկավարները կմասնակցեն BEICS-ի երկրների մշակույթների փառատոնի ցուցահանդեսի բացմանը, իսկ այնուհետեւ կհանդիպեն Միավորման գործարար խորհրդի անդամների հետ:

Ինչպես սպասվում է, BRICS-ի գագաթնաժողովում ղեկավարները կարծարծեն հանգուցային տարածաշրջանային խնդիրներ. իրադրությունը Մերձավոր Արեւելքում, Աֆրիկայի Հյուսիսում, Աֆղանստանում եւ Սահարա-Սահելի տարածաշրջանում: Գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա BRICS-ի ղեկավարների հանդիպումը մի շարք զարգացող երկրների ղեկավարների հետ, որին հրավիրված են Եգիպտոսի, Տաջիկստանի, Գվինեայի նախագահները, Թաիլանդի վարչապետը եւ Մեքսիկայի նախագահը:

Գագաթնաժողովի արդյունքներով կընդունվի հռչակագիր, որում գնահատական կտրվի աշխարհի ընթացիկ քաղաքական եւ տնտեսական իրադրությանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս