Բաժիններ՝

Լեհաստանը հանդես է գալիս համաեվրոպական շահերի դեմ. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այն կարծիքին է, որ Լեհաստանը հանդես է գալիս միավորված Եվրոպայի շահերի դեմ: Համապատասխան հայտարարությունը նա արել է օգոստոսի 25-ին Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով Լեհաստանի դիրքորոշումը հաշվառումից հանված աշխատողների կարգավիճակի բարեփոխման նկատմամբ, որոնք հնարավորություն ունեն աշխատելու ԵՄ-ի ցանկացած երկրում:

«Լեհաստանը չի սահմանում Եվրոպայի զարգացման ուղղությունները: Լեհաստանը հանդես է գալիս եվրոպական շահերի դեմ և ոչ մի առնչություն չունի Եվրոպայի զարգացման հետ,- նշել է Մակրոնը: -Եվրոպան ստեղծվել է մարդկանց միավորելու, ընդհանուր շուկայի զարգացման համար, որից Լեհաստանն օգտվում է: Եվրոպան ընդհանուր արժեքների և ժողովրդավարական համոզմունքների տարածք է, բայց Լեհաստանն այդ սկզբունքները խախտում է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:

Մակրոնը վստահություն է հայտնել, որ Լեհաստանի բռնած դիրքը չի ստանա ԵՄ-ի մյուս երկրների աջակցությունը, իսկ ինքը կկարողանա գործընկերներին համոզել բարեփոխման անհրաժեշտության հարցում: «Ես չեմ կարծում, որ Լեհաստանի դիրքորոշումը կարող է խանգարել բարեփոխումներին, որովհետև այդ հարցը լուծվում է որակյալ մեծամասնության կողմից: Հուսով եմ, որ կկարողանամ գործընկերներիս համոզել այդ բարեփոխման անհրաժեշտության հարցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս