Բաժիններ՝

Թերի մակնշմամբ «Միրինդա Խնձոր» ըմպելիքի իրացումը կասեցվել է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականցված պետական վերահսկողության արդյունքում «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի կոլա Բոթլեր» ՍՊԸ-ում հայտնաբերվել են «Միրինդա Խնձոր» տեսակի գազավորված ըմպելիք, որի մակնշման մեջ նշված է՝ գունանյութ E102 (տատրազին), սակայն բացակայում է պարտադիր նախաշգուշացնող գրառումը՝ «պարունակում է գունանյութ (գունանյութեր), որը կարող է ունենալ բացասական ազդեցություն երեխաների ակտիվության և ուշադրության վրա»:

Ընկերության պահեստում առկա ողջ խմբաքանակի՝ 0.33լ – 19512 շիշ, 0.5լ – 13549 շիշ, 1.25լ – 3892շիշ և 2լ – 3846 շիշ, իրացումը կասեցվել է, տրվել է շուկայից «Միրինդա Խնձոր» տեսակի արտադրանքի հետ կանչի կարգադրագիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031