Բաժիններ՝

Մեծ Բրիտանիա միգրանտների ներհոսքը կրճատվել է մինչև եռամյա նվազագույն

Մեծ Բրիտանիա միգրանտների զուտ ներհոսքը (երկիր ժամանածների թվաքանակը՝ հանած մեկնածներին) 2016 թվականի մարտից մինչև 2017 թվականի մարտը կրճատվել Է 81 հազար մարդով՝ կազմելով 246 հազար: Այդ մասին վկայում են Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրության բյուրոյի (ONS) տվյալները:

Նշված ժամանակաշրջանում երկրից մեկնած միգրանտների հիմնական մասը բաժին է ընկել Եվրամիության քաղաքացիներին: Միգրանտների ներհոսքը կրճատվել է 51 հազար մարդով: Ընդ որում՝ Բրիտանիայից ԵՄ-ի քաղաքացիների միգրացիան ավելացել է 33 հազարով՝ մինչև 122 հազար մարդ, իսկ Բրիտանիա ԵՄ-ի քաղաքացիների ժամանումը կրճատվել է 19 հազար մարդով:

Մեծ Բրիտանիայում աշխատանք գտնելու համար ժամանած միգրանտների թիվը կրճատվել է 39 հազարով՝ մինչև 87 հազար, իսկ գործատուների առաջարկությամբ արտասահման մեկնածների թվաքանակը աճել է 21 հազարով՝ մինչև 122 հազար: ONS-ի միջազգային միգրացիայի գծով ղեկավար Նիկոլա Ուայթի կարծիքով՝ ստացված թվերը կարող են կապված լինել Brexit-ի շուրջ անցյալ տարվա հանրաքվեի արդյունքների հետ: Սակայն դեռևս «վաղաժամ է ասել՝ արդյոք դա երկարաժամկետ թրենդ է», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս