Կստեղծվի Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոն
Կառավարությունն ընդունել է «Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոն» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշում: Կենտրոնի գործունեության նպատակը կլինի նպաստել Հանրապետության գիտական կազմակերպություններում և բուհերում գործող գիտական խմբերի՝ հետազոտությունների եվրոպական տարածք ինտեգրվելուն, համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալուն, ինչպես նաև ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում և մշակումներում իրենց ակտիվ դերակատարությամբ հանդես գալուն:
Արդյունքում ակնկալվում է ավելացնել Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող ծրագրերին ՀՀ-ում գիտական գործունեություն իրականացնող կազմակերպությունների և առանձին գիտնականների մասնակցության ծավալները, զարգացնել «Հորիզոն 2020» ծրագրին մասնակցության վերաբերյալ համաձայնագրի շրջանակում համագործակցությունը: