![](/banners/BeFunky-design.jpg)
Կոմայգում ծեծկռտուք է տեղի ունեցել
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/POLICE-1.jpg)
Նախօրեին Կոմայգու տարածքում գիշերը մի խումբ քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Որոշ հրապարակումների համաձայն՝ մի խումբ անձինք վեճի են բռնվել նույնասեռականների հետ:
«Կոմայգու տարածքում մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ հաղորդում ենք ստացել, հետաքննություն է կատարվում»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից: Այս պահին հետաքննություն է իրականացվում: Մեր զրուցակիցը չմանրամասնեց, թե քանի հոգի են եղել վեճի բռնվածները: