Շվեյցարիայում առնվազն 8 մարդ է անհայտ կորել սողանքի հետևանքով
Շվեյցարիայի արեւմուտքում առնվազն 8 մարդ է անհայտ կորել սողանքի հետեւանքով: Այդ մասին հայտնել է RTS հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությունը:
Ինչպես նշվում է, սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին Գրիզոնի կանտոնում: Ոստիկանության տեղեկատվությամբ՝ անհայտ կորածների թվում են Գերմանիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի քաղաքացիներ: Այս պահին կատարվում է որոնողական-փրկարարական գործողություն՝ Շվեյցարիայի զինված ուժերի ռազմական ուղղաթիռի օժանդակությամբ:
Սողանքի հետևանքով տարահանվել են մերձակա բնակավայրերի մի քանի հարյուր բնակիչներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: