Զինեդին Զիդանը ստորագրել է պայմանագիրը «Ռեալի» հետ՝ առանց աշխատավարձի չափը քննարկելու
Ֆրանսիացին բանակցություններ չի վարել ակումբի ղեկավարության հետ:
Զիդանը ստորագրել է նոր պայմանագիրը «Ռեալի» հետ օգոստոսի 12-ին՝ առանց քննարկելու դրա մանրամասները: Ինչպես հաղորդում է Marca-ն, մարզիչն ի սկզբանե համաձայն է եղել պայմանների հետ, որոնք առաջարկել է ակումբը՝ առաջ չքաշելով ոչ մի պահանջ: Զիդանն այդ կերպ է գործել նաև իր ամբողջ ֆուտբոլային կարիերայի ընթացքում:
Ֆրանսիացու պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականը: Ըստ իսպանական մամուլի տեղեկության, Զիդանը տարեկան կստանա 8 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը