Ռոտերդամում երիտասարդի են ձերբակալել ռոք համերգի ժամանակ ահաբեկչություն պատրաստելու կասկածանքով
Նիդեռլանդների ոստիկանությունն անցած գիշեր մի երիտասարդի է ձերբակալել Ռոտերդամում ռոք համերգի ժամանակ ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով: Այդ մասին օգոստոսի 24-ին հայտնել է Նիդեռլանդների հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան:
Նրա տվյալներով՝ 22-ամյա տղամարդը ձերբակալվել է Հյուսիսային Բրաբանտի նահանգի ոչ մեծ քաղաքի տանը:
Նախօրյակին Ռոտերդամում քաղաքագլուխ Ահմեդ Աբութալեբի որոշմամբ չեղարկվել է Allah-Las ամերիկյան ռոք խմբի համերգը: Ինչպես ճշտել է քաղաքապետը, որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ իսպանական ոստիկանությունից տեղեկատվություն է ստացվել հնարավոր ահաբեկչության մասին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: