Բաժիններ՝

Չինաստանում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարված «Հատո» թայֆունի պատճառով

Չինաստանում վտանգի առավելագույն՝ կարմիր մակարդակ է հայտարարված Գուանդունի և Ֆուցզյանի նահանգների ափամերձ շրջաններին «Հատո» թայֆունի մոտենալու կապակցությամբ: Երկրի Կենտրոնական օդերեւութաբանական ծառայության կանխատեսման համաձայն՝ արևադարձային ցիկլոնը ափամերձ շրջաններ կհասնի օգոստոսի 23-ի ցերեկը:

Ներկայում թայֆունը գտնվում է Գուանդուն հարավային նահանգի Չժուխայ քաղաքից մոտավորապես 200 կմ հարավ-արեւելք ընկած շրջանում և շարունակում է արևմտյան ուղղությամբ շարժվել ժամում մոտավորապես 25 կմ արագությամբ՝ աստիճանաբար ուժեղանալով: Արևադարձային ցիկլոնի կենտրոնական մասում քամու արագությունը հասնում է վայրկյանում 40 մետրի:

Հորդառատ անձրևներ ու քամու ուժգին պոռթկումներ են սպասվում նաև Ցյանսիի, Հունանի, Հույչժոուի, Յուննանի նահանգներում, Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանում և Հայնան կղզում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս