Հունահռոմեական ոճի ըմբիշները շարունակում են պայքարը աշխարհի առաջնությունում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ կմտնեն 59-66-80-130 կգ քաշային կարգերի ըմբիշները:
59 կգ քաշային Վազգեն Խաչատրյանի առաջին մրցակիցը կլինի ԱՄՆ ներկայացուցիչ Իլդար Հաֆիզովը: 66 կգ քաշային Կարեն Ասլանյանի մրցակիցը 1/16 եզրափակիչում ուժերը կչափի եգիպտացի Աբուհալիմա Մոհամեդ Աբուհալիմանի հետ: Մաքսիմ Մանուկյանը (80 կգ) կսկսի որակավորման փուլից, իսկ մրցակիցը Իրանը ներկայացնող Յոզեֆ Դադերիանին է:
Նախօրեին 31-րդ Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձել էր աշխարհի եռակի չեմպիոն: