Բաժիններ՝

Հունվար-հուլիսին Հայաստանի արտահանումն աճել է 21.6%-ով, ներմուծումը՝ 28.5%-ով

ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը 2017 թվականի հունվար-հուլիսին կազմել է 3 մլրդ 346.8 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 26%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տեղեկանքից։

Արտահանումն աճել է 21.6%-ով, ներմուծումը՝ 28.5%-ով։ Տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանից արտահանվել է 1 մլրդ 185.1 մլն դոլարի ապրանք, Հայաստան է ներմուծվել 2 մլրդ 161.7 մլն դոլարի ապրանք։

Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը 2017-ի հունվար-հուլիսին 976.6 մլն դոլար է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս