Ադրբեջանական զինուժը շուրջ 3300 կրակոց է արձակել. ինչ վիճակ է սահմանին
Օգոստոսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը` ավելի քան 220 խախտման արդյունքում, հայկական դիրքերի ուղղութամբ արձակելով շուրջ 3300 կրակոց: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը:
ՊԲ-ի առաջապահ ուժերը, ձեռնպահ մնալով պատասխան սադրանքներից, շարունակել են վստահորեն կրել մարտական հերթապահություն և վերահսկել օպերատիվ-մարտավարական իրադրությունը: