Բաժիններ՝

Գեղարքունիքի փոխմարզպետի որդու՝ Նորատուսցի Հայկոյի սպանության գործն ուղարկվեց դատարան

Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Քրեական գործի նախաքննության ընթացքում Մեխակ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և կրել է ռազմամթերք հանդիսացող 48 ատրճանակային փամփուշտներ և գործարանային արտադրության մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 9մմ տրամաչափի Մակարով տեսակի ատրճանակ, որից արձակված 7 կրակոցներով 2017թ. հունվարի 07-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, սպանել է համագյուղացի, ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ Հայկ Հակոբյանին:

Քրեական գործը մակագրվել է դատավոր Մնացական Հարությունյանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս