Կորած նշանի մատանին 13 տարի անց գտել են գազարի վրա
Կանադայի Ալբերտայի նահանգի 84-ամյա բնակչուհի Մերի Գրեմը կարողացել է վերադարձնել 13 տարի առաջ կորած՝ ադամանդով մատանին այն բանից հետո, երբ այն հայտնաբերվել է իր բանջարանոցից հանված գազարի վրա, տեղեկացնում է BBC-ն:
2004 թվականին կինը կորցրել է մատանին՝ ընտանեկան ագարակում մարգերը քաղհանելիս: Մերին ընկճված էր, բայց գերադասել էր կորուստը գաղտնի պահել բոլորից, բացի իր որդուց:
Օգոստոսի 14-ին նրա հարսը, որն այժմ ապրում է ագարակում, անսպասելիորեն պարզել է գաղտնիքը՝ գտնելով մատանին, երբ ցեխից լվանում էր ընթրիքի համար բանաջարանոցից հանած ծուռ գազարը:
Գազարն աճել էր ուղղակիորեն մատանու միջով, որը երկար տարիներ կորած էր հողում, ինչը թանկարժեք իրին թույլ է տվել մնալ մակերեսին: Մերի Գրեմի որդին անմիջապես կռահել է, թե ում կարող է պատկանել մատանին, և զանգարահաել է մորը: