Ստուգվել են «Սասնա ծռեր»-ի՝ հացադուլ հայտարարած անդամների պահման պայմանները
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական չհայտարարված այցն են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը:
Հետևողական ուսումնասիրության են ենթարկվել հացադուլ հայտարարած Վարդան Գերավետյանի, Տիգրան Մանուկյանի և Վարդգես Գևորգյանի առողջական վիճակը, նրանց բժշկական փաստաթղթերը, պահման պայմանները:
Հացադուլ հայտարարած անձանց իրավունքների ապահովումը պահանջում է աշխատանքի հատուկ սկզբունքներ։ Նրանց պահման պայմանների վիճակը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտական ուշադրության ներքո է:
Պաշտպանի աշխատակազմը կարևորում է նաև համագործակցությունը Վ.Գերավետյանի, Տ.Մանուկյանի և Վ.Գևորգյանի փաստաբանների հետ։