Բաժիններ՝

Թուրք-սիրիական սահմանին գտնվող թուրքական զորքերը ամբողջովին բերված են մարտական պատրաստության

Թուրք-սիրիական սահմանին տեղակայված թուրքական զորքերը բերված են լիակատար մարտական պատրաստության և սպասում են, թե երբ պետք է սկսվեն Սիրիայում «Քրդական ժողովրդական ինքնապաշտպանության» ուժերի դեմ իրականացվելիք գործողությունները:

Այս մասին հայտնում է թուրքական yeniakit.com.tr-ն:

Ներկայումս թուրք-սիրիական սահմանին տեղակայված է մոտ 25-հազարանոց թուրքական զորք:

Նշվում է, որ թուրքական զորքի նոր ռազմական գործողությունները Սիրիայում կարող են սկսվել Թել-Աբյա, Աֆրին, Թել-Ռիֆաթ և Մանբիջ շրջաններում:

Օգոստոսի 6-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է ընդլայնել իր ռազմական գործողությունների շրջանակը Սիրիայի հյուսիսում:

Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում էր «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում էին Սիրիայի քրդերին:

«Եփրատի վահան» գործողության ընթացքում սպանված թուրք զինվորների թիվը գերազանցել է 70-ը:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն 2017-ի մարտի 30-ին Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարել է Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողությունն ավարտելու մասին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս