Վարդան Գերավետյանը և Տիգրան Մանուկյանը շարունակում են հացադուլը
«Սասնա Ծռեր» խմբի երկու անդամներ՝ Վարդան Գերավետյանը և Տիգրան Մանուկյանը, դեռ շարունակում են հացադուլը: «Փաստինֆո»-ն այդ մասին տեղեկացավ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
Կալանավորների առողջական վիճակը բավարար է գնահատվում և նրանք գտնվում են բժիշկների հսկողության ներքո:
Հիշեցնենք, որ Վարդան Գերավետյանը հացադուլի մեջ է գտնվում հուլիսի 21-ից, իսկ Տիգրան Մանուկյանը՝ հուլիսի 24-ից: