ԻՊ-ի զինյալները ավելի քան 50 մարդ են գնդակահարել Աֆղանստանում
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության եւ «Թալիբան» արմատական շարժման զինյալներն ավելի քան 50 մարդ են գնդակահարել Աֆղանստանի հյուսիսի Սարի Պուլ նահանգում: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Ըստ նրա տեղեկատվության՝ միջադեպը տեղի է ունեցել Միրզա Օլանգ գյուղի մերձակայքում, որտեղ արդեն մի քանի օր տեղի ուժայինները մարտեր են մղում զինյալների դեմ: Չոհվածների թվում, որոնցից 20-ը խաղաղ բնակիչներ են, կան կանայք ու երեխաներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: