Հայաստանում սպանությունների թիվը նվազել է. ԱՎԾ
Հանրապետությունում 2017 թվականի հունվար-հունիս ամիսների դրությամբ մարդու դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմում է 2312 դեպք:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 189 դեպքով:
Եթե նախորդ տարի հունվար-հունիսին գրանցվել էր սպանության 39 դեպք, ապա այս տարի այդ թիվը 25 կամ 14 դեպքով պակաս է:
Նախորդ տարվա համեմատ նվազում է նկատվում նաև սպանության փորձի, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, սեռական անձեռնմխելիության և ազատության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերում: