Բաժիններ՝

Իտալական լիկյոր՝ «Լիմոնչելլո»

Բաղադրիչներ

1. Օղի – 500 մլ
2. Կիտրոն – 4 հատ
3. Ջուր – 400 մլ
4. Շաքարավազ – 350 գ

Պատրաստման եղանակը

1. Կիտրոնները լավ լվանալ, չորացնել անձեռոցիկով և բարակ շերտով քերել կեղևը:

2. Կեղևը դնել կափարիչով տարայի մեջ:

3. Վրան օղի լցնել:

4. Տարան պինդ փակել և 10 օրով դնել սառնարանը:

5. 10 օր անց կիտրոնի թուրմը լցնել շշի մեջ:

6. Պատրաստել օշարակ. շաքարավազի վրա ջուր լցնել, դնել կրակի վրա և անընդհատ խառնելով՝ տաքացնել մինչև շաքարավազի լրիվ հալչելը:

7. Թողնել, որ օշարակը լրիվ սառչի և լցնել կիտրոնի թուրմի վրա: Դնել սառնարանը 5 օր: «Լիմոնչելլոն» մատուցել ճաշից հետո՝ սառը վիճակում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս