Մինչև շտապօգնության ժամանելը, վրաերթի ենթարկված կինը մահացել է
Հուլիսի 27-ին, ժամը 10-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզի Քաղսի գյուղի 2-րդ թաղամասի թիվ 24 տան մոտ, հետընթացի ժամանակ, վրաերթի է ենթարկել 1928 թ. ծնված Մանյա Մելքոնյանին, ով մինչև շտապօգնության ժամանելը, մահացել է: Վարորդը ներկայացել է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզի քննչական վարչություն և տվել խոստովանական ցուցմունք:
Կատարվում է քննություն: