«Քաղաքապետարանն ապարդյուն վատնել է 1 միլիոն դոլարի վարկը». Զարուհի Փոստանջյան
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ Երևանի հանրային տրանսպորտը գտնվում է անմխիթար վիճակում, քանի որ այստեղ կա մոնոպոլիա:
«Շուրջ մեկ միլիոն դոլարի վարկ է վերցրել քաղաքապետարանը, որպեսզի ինչ-որ անգլիական կազմակերպություն խորհրդատվություն տրամադրի, թե ինչպես պետք է բարելավել այս ոլորտը Երևանում: Կարելի է ասել, որ գումարներն արդեն իսկ ծախսվել են, բայց որևէ առարկայական խորհրդատվություն կամ վերլուծություն մեզ դեռ տրամադրված չէ: Կարելի է ասել, որ մեր հաշվին նորից պարտք են վերցրել, ու այն չի ծառայել իր նպատակին: Այսինքն՝ 2018-ին մենք չենք ունենալու քաղաքակիրթ տրանսպորտ Երևան քաղաքում»,- նշեց Զ. Փոստանջյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: