Բաժիններ՝

Կուսումնասիրվի ըստ երկրների Հայաստան ժամանող անձանց համար վիզային ռեժիմի լրացուցիչ ազատականացման կամ պարզեցման հնարավորությունը

ՀՀ վարչապեը Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է զբոսաշրջության ոլորտում լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտությանը՝ նշելով.

«Վերջին ամիսներին Հայաստանում արձանագրվել է զբոսաշրջիկների և ավիափոխադրումների շեշտակի աճ: Միաժամանակ, չնայած դրական արդյունքին, դեռևս առկա է զբոսաշրջության ոլորտում լրացուցիչ խրախուսող և խթանող համալիր միջոցառումների անհրաժեշտություն»:

Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարին և Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել ըստ երկրների Հայաստան ժամանող անձանց համար վիզային ռեժիմի լրացուցիչ ազատականացման կամ պարզեցման հնարավորությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ։         Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն էլ 1-ամսյա ժամկետում կմշակի և կառավարության աշխատակազմ կներկայացնի ըստ զբոսաշրջության զարգացման միտումների՝ Հայաստանի ավիափոխադրումների շուկայի ծավալի, աշխարհագրության ընդլայնման, ինչպես նաև ավիատոմսերի գնային առաջարկների բարելավմանն ուղղված համալիր առաջարկություններ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս