Բաժիններ՝

«Ինտերը» չի հավատում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գործարքին և պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը Պերիշիչի հետ

«Ներաձուրիները» պատրաստվում են ամրապնդել հետագա համագործակցությունն իրենց առաջատարներից մեկի՝ կիսապաշտպան Իվան Պերիշիչի հետ:

Երկարատև ժամանակի ընթացքում խորվաթ կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն միլանյան ակումբը չի ցանկանում բաց թողնել իր ֆուտբոլիստին 55 մլն եվրոյից պակաս գնով:

«Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին հաստատել է, որ «Ինտերը» դեռ այդպես էլ չի ստացել առաջարկ, որը կբավարարեր ակումբի ղեկավարությանը: Ինչպես հաղորդում է Mediaset Premium-ը, «ներաձուրիներն» ավելի շատ են համոզվում այն բանում, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ կվճարի պահանջվող 55 մլն եվրոն, ոչ էլ գործարքի մեջ կներառի Անտոնի Մարսիալին: Այսպիսով, ակումբում որոշում են կայացրել երկարաձգել պայմանագիրը Պերիշիչի հետ:

Խորվաթի գործող պայմանագիրը միլանյան ակումբի հետ լրանում է 2020 թվականին: Նախորդ մրցաշրջանում Պերիշիչն անցկացրած 36 խաղերում խփել է 11 գոլ և կատարել է 10 փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս