Բաժիններ՝

Հայաստանից ծիրանի արտահանման աննախադեպ աճ է գրանցվել

Այս տարվա հուլիսի 26-ի դրությամբ` Հայաստանից արտահանվել է 65 հազար տոննա պտուղ-բանջարեղեն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:

«Այս տարի արդեն 26 հազար տոննա միայն ծիրան է արտահանվել, նախորդ տարի այն կազմել է 19 հազար 900 տոննա: Վերջին 7 տարիների ընթացքում նման ցուցանիշ չի արձանագրվել: Ծիրանի արտահանումը շարունակվում է, քանի որ սառնարաններում դեռևս մնացել է պահեստավորված ծիրան: Ելակի արտահանումը կազմել է 2500 տոննա, որը երկու անգամ գերազանցել է նախորդ տարվա ծավալը: Հանրապետությունից արտահանվել է  5400 տոննա կարտոֆիլ, նախորդ տարվա համեմատ դա երեք անգամ ավել է: Արտահանման հիմնական երկրներն են` Ռուսաստանի Դաշնություն` 62 հազար տոննա, Վրաստան, ԱՄԷ, Բելառուս և Ուկրաինա»,- նշեց Մակարյանը:

Նրա խոսքով` հանրապետությունում վերամշակող ընկերությունների կողմից հուլիսի 26-ի դրությամբ մթերվել է 10 հազար 500 տոննա պտուղ-բանջարեղեն, որից 1330 տոննան՝ բանջարաղեն, 9170 տոննան՝ պտուղ:

«Միայն 7300 տոննա ծիրանից է մթերվել: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 7100 տոննա պտուղ-բանջարեղեն: Այս տարի շուրջ 67 տոկոս աճ է գրանցվել»,- նշեց Մակարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս