Բաժիններ՝

Վիրավորները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ. մանրամասներ՝ Տորֆավան-Վարդենիս ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարից

Հուլիսի 26-ին, ժամը 10:22-ին ահազանգ է ստացվել, որ Տորֆավան-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ իրար են բախվել «Ford Transit» մակնիշի 34 NA 911 (վարորդ՝ 1978 թ. ծնված Խ. Դ), «Mercedes -Benz 180» մակնիշի 35 LV 511 (վարորդ՝ 1958 թ. ծնված Ա. Ն.) և «Opel Astra յ» մակնիշի 35 AM 801 (վարորդ՝ 1964 թ. ծնված Թ. Հ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով տուժածներից 9-ը տեղափոխվել է Վարդենիս քաղաքի ԲԿ, իսկ 3-ը՝ կայազորային հոսպիտալ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Ford tranzit» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ն.-ը և ուղևորներ 2008 թ. ծնված Վ., 2007 թ. ծնված Ժ. 1984 թ. ծնված Ա. Վ.-ը, 1974 թ. ծնված Ա. Մ.-ը, 1973 թ. ծնված Ֆ., 2005 թ. ծնված Մ. Չ.-ը, 1989 թ. ծնված Ս. Մ.-ը, 2000 թ. ծնված Մ. Մ.-ը, 1953 թ. ծնված Ս., 1975 թ. ծնված Կ. Մ.-ը և «Mercedes-Benz 180» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Դ. Խ.-ը հոսպիտալացվել է Վարդենիսի ԲԿ, իսկ Մ. Չ.-ը և Ս. Մ.-ը տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել են գազի բալոնի փականները:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս