Բաժիններ՝

Արմավիրի մարզպետի խորհրդականի դին գտնվել է կիսանեխած վիճակում. Դիակի հայտնաբերմանը նպաստել է հեռախոսը. մանրամասներ

ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել։

168.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն։ Կատարվում է նախաքննություն։

Նշենք, որ 1965թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դին հայտնաբերվել է  Արմավիր-Դալարիկ ավտոճանապահի 15-րդ կմ-ի մոտակայքում՝ ձորում։ Նա հուլիսի 23-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած:

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նրան գտել են ամբողջովին լարերով կապված, բերանքսիվայր, մասամբ քարերով ծածկված: Դին գտնվել է կիսանեխած վիճակում: Դիակի հայտնաբեմանը նպաստել է հեռախոսը: Ըստ կայքի՝ գյուղացիներից մեկը գտել էր հեռախոսը, ինչի տեղը ցույց տալու ժամանակ էլ` 8-9 մետր ներքև` ձորում, հայնաբերվել է դիակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս