 
                        Հողագործություն առանց ջրի
 
                                    Tsayg.am-ը գրում է. Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը կրկին Անիի տարածաշրջանում է եղել, այս անգամ ծանոթացել է Սարակապի, Աղինի, Իսահակյանի, Լուսաղբյուրի ու Շիրակավանի խնդիրներին: Աղինը 550 հեկտար վարելահող ունի: Այս տարի երաշտն ու կարկուտը վնասել են դաշտերը: Բերքի քանակը սպասվածից մի քանի անգամ պակաս է: Իսահակյան տանող 1 կիլոմետրանոց ճանապարհն անմխիթար վիճակում է: Տարիներ առաջ նախատեսվում էր ընդգրկել հրատապ ծրագրում, սակայն առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ցանկից դուրս մնաց: Երկու համայնքում էլ բացակայում է ոռոգման համակարգը: Մարզպետը հարցի կարգավորումը միայն Կապսի ջրամբարի կառուցմամբ է տեսնում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        