Բաժիններ՝

Թրամփը հանդես է եկել իր ընտրարշավի սաբոտաժի գծով Ուկրաինայի գործողությունների հետաքննության օգտին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 25-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը պետք է հետաքննի Ուկրաինայի իշխանությունների գործողությունները, որոնք, Միացյալ Նահանգների ղեկավարի կարծիքով՝ աջակցություն են ցույց տվել դեմոկրատ Հիլարի Քլիանթոնին: Թրամփն այս մասին գրել է Twitter ցանցի՝ իր անձնական էջում։

«Թրամփի արշավի սաբոտաժի ուկրաինական ջանքերը «հանգիստ գործել են Քլինթոնի ուժեղացման համար»,- գրել է Թրամփը:- Այնպես որ, որտեղ է հետաքննությունը, գլխավոր դատախազ»:

«Գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը շատ թույլ դիրքորոշում է բռնել Հիլարի Քլինթոնի հանցագործությունների եւ նրանց նկատմամբ, ովքեր հետախուզական տեղեկատվության արտահոսեր են կատարում»,- հավելել է ԱՄՆ-ի նախագահը:

«Խնդիրն այն է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարի պաշտոնակատարը եւ այն մարդը, որի պատասխանատվության ոլորտում է գտնվում Քլինթոնի նկատմամբ հետաքննությունը, Էնդրյու Մակքեյբը, Հ(իլարի)ից 700 հազար դոլար է ստացել կնոջ համար»,- հայտարարել է Թրամփը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս