Զինյալները գնդակոծել են Դամասկոսի այն շրջանը, որտեղ տեղակայված է ՌԴ դեսպանատունը
Չորս հրթիռային արկ է ընկել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Մազրաա թաղամասի՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտակայքում: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով Աա-Ալյամ հեռուստաալիքին:
Հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն՝ տեղի ունեցածում ներգրավված են զինված խմբավորումները: Այլ մանրամասներ դեռևս չեն նշվում: