Բաժիններ՝

Ծննդկանի մահվան գործով ամբաստնվող բժշկուհին հրաժարվում է պատասխանել հարցերին

«Շենգավիթ» ԲԿ-ում ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով այսօր դատարանում շարունակվեց ամբաստանյալ- բժշկուհի Անի Բաբելյանի հարցաքննությունը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Հիշեցնենք, որ նախորդ՝ հուլիսի 11-ի  դատական նիստում ամբաստանյալը ցուցմունք տալուց հետո հրաժարվեց հարցերին պատասխանել, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացավ և դատական նիստը հետաձգվեց:

Այսօրվա դատական նիստում ևս ամբաստանյալը հրաժարվեց պատասխանել հարցերին՝ բացառությամբ նախագահող դատավորի կողմից հնչեցված մի հարցի, թե որ թվականից է նա աշխատում «Շենգավիթ» ԲԿ-ում:
Բաբելյանը 2012թ. աշխատում է նշված հիվանդանոցում:

Ամբաստանյալների հարցաքննության ավարտից հետո տուժող կողմը դատաքննությունը լրացնող միջնորդությամբ հանդես եկավ, մասնավորապես տուժողի իրավահաջորդ ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը միջնորդեց որպեսզի դատարանում հարցաքննվի փորձաքննության եզրակացության ժամանակ կարծիք հայտնած փորձագետներից մեկը: Դատարանը միջնորդությունը մերժեց:

Դատարանը կողմերին հիշեցրեց, որ փաստաթղթերի հետազոտման ժամանակ չեն հետազոտվել ելակետային տվյալները, որոնց հիման վրա  նշանակվել է փորձաքննությունը:

Այս փաստաթղթերը չեն հետազոտվել այն պատճառով, որ օտար լեզվով են, ուստիև դատարանը որոշեց հիվանդության պատմությունները թարգմանել տալ, և քանի որ դրանք նաև դժվար ընթեռնելի են թարգմանիչները որոշ բառեր նշել են, որ անհասկանալի են, դատարանը որոշեց այդ թարգմանությունների ժամանակ մասնակից դարձնել բժիշկ -մասնագետների:

Այսպիսով դատական նիստը անորոշ ժամանակով հետաձգվեց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս