Բակո Սահակյանն ընդունել է Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, քննարկվել են պետություն-եկեղեցի եւ այս համատեսքստում Սփյուռք-Հայրենիք կապերին վերաբերող հարցեր: