Վրաերթի ենթարկված երիտասարդ աղջիկը մահացել է
Ինչպես տեղեկացրել էինք՝ հուլիսի 14-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարտունի քաղաքի Պռոշյան-Աբովյան փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 17-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հուլիսի 23-ին, ժամը 8.30-ին, 2000 թ. ծնված Սոնա Կարապետյանը, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն