Բաժիններ՝

Քաբուլում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 35-ի

Քաբուլում հուլիսի 24-ին իրականացված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների թիվը հասել է 35-ի: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվել էր Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 24 զոհվածների եւ 42 վիրավորների մասին: Պայթանյութով լի ավտոմոբիլը հօդսէ ցնդել քաղաքի արեւմտյան մասում: Բոլոր զոհվածները եղել են քաղաքացիական անձինք: Պայթյունը տեղի է ունեցել այն շրջանում, որտեղ ապրում են շիա-հազարականներ, այդ համայնքի ղեկավարներից մեկի՝ Մոհամադ Մոհաքիքի տնից ոչ հեռու: Ըստ Pajhwok գործակալության՝ Քաբուլում իրականացված ահաբեկչական գործողության պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» շարժումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31