Եգիպտոսում գրեթե 600 մարդ համաներում է ստացել Հեղափոխության օրվա առթիվ
Եգիպտոսի բանտերում պահվող գրեթե 600 մարդ հուլիսի 23-ին ազատ են արձակվել երկրի նախագահի հայտարարած համաներումով, որը հայտարարվել է ազգային տոնի՝ 1952 թվականի հուլիսի 23-ի Հեղափոխության օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Եգիպտոսի ՆԳՆ ուղղիչ հաստատությունների վերահսկողության վարչության ներկայացուցիչը։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նրա խոսքով՝ «ընդհանուր առմամբ Հեղափոխության օրվա կապակցությամբ համաներումով բանտերից ազատ է արձակվել 596 մարդ»։ Նա պարզաբանել է, որ հատուկ հանձնաժողովներն ստուգել են բոլոր կալանավորների գործերը, որոնց վրա տարածվում էր նախագահի հրամանագիրը։
Համաներումը չի տարածվում այն անձանց վրա, որոնք կալավորվել են ծանր քրեական հանցագործությունների, ինչպես նաև ահաբեկչական խմբավորումների գործունեության հետ կապված գործողությունների համար։