Հրաչյան շատ հուզված էր. Էդմոն Մարուքյանը տեսակցել է Հրաչյա Հարությունյանին
ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանին, ով հուլիսի 20-ին տեղափոխվել է Հայաստան՝ պատժի մնացած մասը կրելու համար: Այդ մասին պատգամավորը գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցել եմ Հրաչյա Հարությունյանին, ով արդեն երկու օր է ՌԴ Տամբովի քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն։
Այս պահին Հրաչյա Հարությունյանն իր ունեցած առողջական խնդիրների հետ կապված համապատասխան բժշկական զննություն է անցնում։ Հրաչյայի տրամադրությունը շատ բարձր էր, նա շատ հուզված էր և ասում էր, որ բառեր չի գտնում, որպեսզի արտահայտի իր շնորհակալությունը հայ ժողովրդին այդ դժբախտ պատահարի պահին և մինչ օրս իր ու իր ընտանիքի կողքին կանգնելու համար»,- գրել է նա։