![](/banners/BeFunky-design.jpg)
«Հայաստան» գրությամբ շապիկով իրանցի զբոսաշրջիկն իրարանցում է առաջացրել Բաքվում
![](https://168.am/wp-content/uploads/2017/07/899370.jpg)
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում իրանցի զբոսաշրջիկի «Հայաստան» գրությամբ շապիկն իրարանցում է առաջացրել է: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Minval.az-ը, միջադեպը տեղի է ունեցել Բաքվի 28 Mall-ում:
Զբոսաշրջիկը «Հայաստան» գրությամբ շապիկով մտել է առևտրի կենտրոն: Կենտրոնում գտնվող ադրբեջանցիների կողմից շապիկի պատճառով բողոքներ հնչեցնելուց հետո անվտանգության աշխատակիցները ստիպել են նրան փոխել հագուստը: