Բաժիններ՝

Ինչո՞ւ է հանգուցյալի մարմինը դրվում եկեղեցում

– Ինչո՞ւ է հանգուցյալի մարմինը դրվում եկեղեցում:

– «Իսկ Աստված մեռելների Աստվածը չէ, այլ՝ ողջերի, որովհետև բոլորը նրա համար կենդանի են» (Ղուկ. 20:38)։ Հենց այս ճշմարտությանն է հավատում Եկեղեցին և սովորեցնում է, որ մարդու կյանքը մահվամբ չի ավարտվում: Մարմինն է մահանում, հող դառնում, իսկ մարդու էությունն ու անմահ հոգին շարունակում են ապրել հանդերձյալ աշխարհում: Այդ պատճառով էլ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մահացած մարդուն ննջեցյալ է անվանում, այսինքն՝ քուն մտած: Ուստի Աստծո համար բոլոր մարդիկ էլ ողջ են. «ով հավատում է Ինձ կապրի թեկուզ և մեռնի» (Հովհ. 11:25): Հետևաբար Եկեղեցին իր խորհուրդները կատարում է ոչ միայն կենդանի մարդկանց, այլև՝ ննջեցյալների համար:

Բացի այդ, Եկեղեցին սովորեցնում է, որ մարդ վերստին ծնունդ է առնում Սուրբ Մկրտության խորհրդով, որը կատարվում է եկեղեցում, ուստի մահն էլ, որպես անցում մի կյանքից դեպի մյուսը, ևս խորթ չէ եկեղեցուն: Եվ քանի որ մարմնական մահից հետո մարդու գոյությունը չի դադարում, այլ շարունակվում է հավիտենության մեջ, ուստի Եկեղեցին և հավատացյալները շարունակում են աղոթել և հիշատակել ննջեցյալներին:

Քրիստոնեական հուղարկավորության ծեսն իր մեջ ընդգրկում է նաև եկեղեցու կարգը, որը մինչև խորհրդային տարիները կատարվում էր եկեղեցում, իսկ այժմ այդ կարգը աստիճանաբար վերականգնվում է և իր մեջ որևէ առտառոց իրողություն չի պարունակում:

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս