«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը հայտարարել է ընկերներին, որ տեղափոխվում է ՊՍԺ
Բրազիլացու մասին նորություններն ավելի շատ են նմանվում Կրիշտիանու Ռոնալդուի հունիսյան պատմությանը:
Նեյմարն ընկերներին հաղորդել է, որ իսկապես ընդունել է ՊՍԺ-ի առաջարկը: Ինչպես հաղորդում է Globo Esporte-ը, շանսերը, որ տրանսֆերը կկայանա, 50-ը 50-ի վրա է:
«Բարսելոնան» բանակցություններ չի վարի հարձակվողի տրանսֆերի վերաբերյալ, ուստի փարիզեցիները բրազիլացու համար ստիպված կլինեն վճարել 222 մլն եվրո:
ՊՍԺ-ն պլանավորում է կրկնապատկել Նեյմարի աշխատավարձը: Բրազիլացու որոշման մեջ կարևոր դեր է խաղացել նրա ընկերոջ՝ Դանի Ալվեսի փարիզյան թիմ տեղափոխվելը:
Նեյմարը երեքշաբթի հայտարարել էր, որ երջանիկ է «Բարսելոնայում» և պատրաստվում է նոր մրցաշրջանին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը