Մորատան կստորագրի «Չելսիի» հետ հնգամյա պայմանագիր և կստանա տարեկան 9 մլն եվրո
Իսպանացին շատ շուտով համաձայնագիր կստորագրի «կապույտների» հետ:
Մորատան մոտակա ժամերին հնգամյա համաձայնագիր կստորագրի «Չելսիի» հետ այն բանից հետո, երբ բուժզննություն կանցնի լոնդոնյան ակումբում: Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, հարձակվողի աշխատավարձը կկազմի տարեկան 9 մլն եվրո, իսկ տրանսֆերի արժեքը՝ 80 մլն եվրո:
24-ամյա հարձակվողը կդառնա ամենաթանկարժեք իսպանացի ֆուտբոլիստը պատմության մեջ: Իսպանացիների համար նախորդ ռեկորդը նույնպես սահմանել է «Չելսին»՝ 2011 թվականին «Լիվերպուլից» գնելով Ֆերնանդո Տորեսին 58.5 մլն եվրոյով:
«Ռեալը» և «Չելսին» չորեքշաբթի հաստատեցին Մորատայի տրանսֆերի վերաբերյալ պայմանավորվածության մասին:
Նախորդ մրցաշրջանում Մորատան դաշտ է դուրս եկել 43 խաղերում և դարձել է 20 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը