Հուլիսին Ռաքայի վրա հարձակվելիս ավելի քան 40 նավթաշտարակներ են հետ գրավվել ԻՊ-ի զինյալներից
Սիրիան վերականգնել է ավելի քան 40 նավթաշտարկաների վրա իր վերահսկողությունը Ռաքայի նահանգի այն տարածքում, որն ազատագրվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալներից, լրագրողներին հայտնել է նավթագործ-ինժեներ Ալի Իբրահիմը, որը նահանգում նավաթահանույթի վերականգնման պատասխանատուն է։
«Հուլիսի սկզբից ավելի քան քառասուն նավթային պոմպակայաններ վերստին անցել են Սիրիայի կառավարության վերահսկողության ներքո»,- հայտնել է ինժեները՝ հավելելով, որ «մատույցների ականազերծումից հետո աշտարակների պոմպերը կապամոնտաժվեն եւ կուղարկվեն Համա քաղաք՝ վերականգնման համար. արդեն հուլիսի վերջին նավթային «կետերի» մեծամասնությունը կվերսկսի աշխատանքը»:
Նա ճշտել է, որ նահանջի ժամանակ ահաբեկիչները պայթեցրել են աշտարակների հիմնական մասը: Իբրահիմը նշել է, որ հուլիսի սկզբից Սիրիայի կառավարական զորքերի հարձակման ընթացքում զինյալները դուրս են մղվել Ռաքայի նահանգի նավթարդյունահանման հիմնական շրջաններից: Մասնավորապես, Դամասկոսի վերահսկողության տակ են վրադարձել Դաբսանի, Դայլաայի, ալ Ռամիլանի, Թբիսանի, Աս Սաուայր եւ Վահաբի նավթային շրջանները:
Նրա խոսքով՝ ԻՊ-ի զինյալներն ընդգրկուն նավթահանույթ էին կազմակերպել Ռաքայի նահանգում, մասնավորապես, միայն Աս Սաուրայի շրջանում կառավարական ուժերը ոչնչացրել են ավելի քան 50 ինքնաշեն նավթային «ճոճաններ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: