Բաժիններ՝

Թուրքիայում պարզել են ԱՄՆ գլխավոր հյուպատոսարանի տարածք ներխուժած անձի ինքնությունը

Թուրքիայի իրավապահ մարմինները պարզել են Ստամբուլում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսարանի տարածք ներխուժած անձի ինքնությունը: Տվյալ անձը 45-50 տարեկան չինաստանցի է եղել: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Հաղորդվում է, որ միջադեպը որևէ առնչություն չունի ահաբեկչության հետ: Չինացին երազել է այցելել Միացյալ Նահանգներ, այդ պատճառով էլ թռել է հյուպատոսարանի պատից այն կողմ:

Կատարվածից հետո Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով ԱՄՆ քաղաքացիներին միառժամանակ խուսափել գլխավոր հյուպատոսարանում կամ դրան հարակից շրջաններում լինելուց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս