Ուշադրություն. սպասվում է ջերմաստիճանի բարձրացում
![](https://168.am/wp-content/uploads/2017/07/exanak.jpeg111.jpg)
Հուլիսի 17-19-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38…39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: