Թուրքիայում գտնվող SOCAR-ի գործարանում մասսայական թունավորման դեպք է գրանցվել
Թուրքիայի Իզմիրի նահանգում գործող STAR նավթավերամշակման գործարանում, որը պատկանում է Ադրբեջանի նավթային պետական ընկերությանը (SOCAR) աշխատակիցների զանգվածային սննդային թունավորման դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ադրբեջանական report.az-ը:
Գործարանի շինարարությունում աշխատող 300 շինարարների ինքնազգացողությունը վատացել է: Աշխատակիցները դիմել են Իզմիրի Ալիագա շրջանի հիվանդանոց: Ներկայումս լուրջ հետազոտություն է ընթանում թունավորման պատճառները պարզելու համար:
«Գործարանի աշխատակիցներին սպասարկող ճաշարանի ջրից և ուտելիքներից նմուշներ են ուղարկվել լաբորատորիա՝ հետազոտության և թունավորման պատճառները պարզելու համար»,- ասվում է STAR գործարանի կողմից տարածված հայտարարության մեջ: