Բաժիններ՝

Թուրքիա մուտքի իրավունքից զրկված օտարերկրացիների ցուցակում ադրբեջանցիները տեղ են գտել առաջին տասնյակում

Թուրքիայի կառավարությունը հրապարակել է «Թուրքիայի պայքարն ընդդեմ Իսլամական պետության» զեկույցը:

Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az լրատվական գործակալությունը:

Զեկույցում ադրբեջանցիները արտաքսվածների և դեպի Թուրքիա մուտքի իրավունքից զրկվածների ցուցակում տեղ են գտել առաջին տասնյակում, ինչի պատճառն այն է, որ ադրբեջանցիները կասկածվում են ԻՊ ահաբեկչական գործողություններին մասնակցություն ունենալու մեջ:

Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից հրապարակված զեկույցի համաձայն` ահաբեկչական գործողություններին մասնակցելու կասկածանքով Թուրքիայից արտաքսվել են 252 Ադրբեջանի քաղաքացի, 1677 Ադրբեջանի քաղաքացի էլ նույն կասկածանքով զրկվել են Թուրքիա մուտքի իրավունքից:

ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակում Թուրքիայում անընդհատ տեղի են ունենում ձերբակալություններ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում նաև Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս