Բաժիններ՝

Արարատ-Արտաշատ ճանապարհահատվածի կառուցապատումն ամբողջությամբ կավարտվի աշնանը

«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու Արարատ-Արտաշատ հատվածի կառուցապատումն ամբողջությամբ կավարտվի աշնանը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը։

Ըստ նրա՝ սպասարկման պայմանագիրը դեռ չի վերջացել շինարարի՝ իսպանական «Կորսան- կորվիամ» ընկերության հետ և ճանապարհային աշխատանքները շարունակվոմ են. «Այնտեղ, որտեղ բետոնը կտրած է և սիլիկոն է լցված, ճաքեր ենք հայտնաբերել և պահանջել ենք, որ իրենք փոխեն»։

Վ.Մարտիրոսյանը վստահեցրեց, որ «Կորսան-կորվիամն» այժմ աշխատում է առանց թերացումների, որի մասին վկայում են նաև հայ ինժեներները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս