Գերագույն ռադայի շենքի մոտ տեղի է ունենում բողոքի՝ միանգամից երկու ակցիա
Հուլիսի 13-ին կենսաթոշակային եւ բժշկական բարենորուգությունների դեմ, ինչպես նաեւ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու համար երկու ցույցեր են սկսվել Գերագույն ռադայի շենքի առջեւ։
Ինչպես իրադարձությունների վայրից հաղորդել է ՏԱՍՍ-ը, խորհրդարանի շենքի մոտ է եկել շուրջ հազար մարդ, որոնց մեծ մասն Ազատ արհմիությունների կոնֆեդերացիայից է, բայց կան նաեւ ազգայնականներ:
Արհմիությունների ներկայացուցիչները Սահմանադրության հրապարակ են բրել պլակատներ՝ «Կենսաթոշակային բարենորոգությունը կողոպու՛տ է», «Պատգամավորներին նվազագու՛յն թոշակ», «Ո՛չ հակաժողովրդական բարենորոգություններին» կարգախոսներով:
Ազգայնականների հանրահավաքը հավաքել էր «Ազգային կորպուսի», «Ազատության» եւ «Աջ սեկտորի» ներկայացուցիչներին: Նրանք ռադայից պահանջում են հրաժարվել պատգամավորական արտոնություններից, մասնավորապես, դատական հետապնդման անձեռնմխելիությունից: Նրանց ակցիան կրում է «Պատգամավորներն օրենքի՛ ներքո» անվանումը: Այդ շարժումների կողմնակիցների խոսքով՝ իրենք տրամարդված են վճռականորեն եւ պատրաստ են Կիեւի կենտրոնում փակելու երթեւեկությունը, եթե քաղաքական գործիչները հաշվի չառնեն իրենց պահանջները: