Բաժիններ՝

Ադրբեջանական դատարանը Յունուս ամուսինների վերաբերյալ նոր որոշում է ընդունել

Ադրբեջանում շարունակվում են իրավապաշտպանների դեմ իրականացվող հետապնդումները: Ադրբեջանական դատարանը «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» տնօրեն, իրավապաշտպան Լեյլա Յունուսին և նրա ամուսնուն` պատմաբան Արիֆ Յունուսին հարկադրաբար դատարան բերելու ժամկետը երկարաձգել է ևս 1 ամսով:

«Ազադլըգ» թերթը հայտնում է, որ Յունուսների վերաբերյալ գործը գտնվում է  Բաքվի վերաքննիչ դատարանում:

Բաքվի վերաքննիչ դատարանի դատավոր Միրպաշա Հուսեյնովի փոխանցմամբ` Յունուս ամուսիններին հարկադրաբար դատարան ներկայացնելու որոշումը 2017-ի մայիսի 17-ին դատարանի կողմից ուղարկվել է Բաքվի Յասամալի շրջանի ոստիկանություն:

«Արդեն անցել է երկու ամիս, սակայն ոստիկանական բաժանմունքը այս գործի վերաբերյալ դատարանին դեռևս ոչ մի տեղեկություն չի փոխանցել»,-ասել է դատավորը:

Յունուս ամուսինների պաշտպանությամբ զբաղվում է ադրբեջանցի հայտնի  փաստաբան Էլչին Սադըգովը, ով դատարանից պահանջել է ամուսիններին հարկադրաբար դատարան բերելու հետ կապված բոլոր փաստաթղթերը և դրանք ներկայումս ուսումնասիրության է ենթարկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս