Բաժիններ՝

Անտարկտիդայից պոկվել է դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենախոշոր այսբերգը. AFP

Անտարկտիդայից անջատվել է դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենախոշոր այսբերգը: Այս մասին հայտնել են Մեծ Բրիտանիայի Սուոնսիի համալսարանի ներկայացուցիչները, որոնք վաղուց են դիտարկում դրա գոյացման գործընթացները: Ինչպես հաղորդել է AFP-ն, խոսքը վերաբերում է շուրջ 5 հազար քառակուսի կիլոմետր մակերեսով սառցե զանգվածի, ինչը կազմում է Ուելսի տարածքի մոտավորապես մեկ քառորդը: Այսբերգի զանգվածը գնահատվում է մեկ տրիլիոն տոննա:

«Այսբերգի անջատումը տեղի է ունեցել հուլիսի 10-ից մինչեւ 12-ն ընկած ժամանակամիջոցում»,- ասել են գիտնականները: Դա տեղի է ունեցել մայր ցամաքի հյուսիս – արեւմտյան վերջամասի Լարսեն C ափամերձ սառցադաշտում ճեղքի զարգացման հետեւանքով: Սառցադաշտի հաստությունը հասնում է մոտավորապես 350 մետրի: Գիտնականների կարծիքով՝ այն ապահովում է Անտարկտդիայի բոլոր ափամերձ սառցադաշտերի միացումը:

Սուոնսիի համալսարանի ներկայացուցչները կարծում են, որ նոր այսբերգի առաջացումը կապված չԷ գլոբալ տաքացման հետ եւ համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման չի հանգեցնի: Սակայն, նրանց կարծիքով՝ խնդիրն այն է, որ ափամերձ սառցադաշտերը կանգնեցնում են Անտարկտիդայի ներքին սառցադաշտերի մասերի իջնելն օվկիանոս: Այն դեպքում, եթե բանը հասնի իրադարձությունների նման զարգացման, համաշխարհային օվկիանոսի մակարդակը կարող 10 սանտիմետրով բարձրանալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս